Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ․ քննարկվել է 2023 թ. գործունեության հաշվետվությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: