«Քաղպայմանագիրն» այնքան վախեցած է, որ մնացել է տեսախցիկների հույսին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻշխող ուժն այնքան վախեցած է, որ Ազգային ժողովում ավելացրել է անվտանգության տեսախցիկները։
Ալեն Սիմոնյանը խորհրդարանում 220-ից ավելի տեսախցիկներ էր դրել, իսկ այժմ արդեն 340 նոր տեսախցիկներ են տեղադրված։ Հները հեռացված չեն, բայց կայանից անջատված են և առաջիկայում կապամոնտաժվեն։
Ազգային ժողովից պարզաբանում են, թե իբր տեսախցիկների թվի ավելացումը պայմանավորված է տեսահսկման համակարգի արդիականացմամբ։ Ընդդիմությունն էլ պնդում է՝ գործող իշխանությունները վախի մթնոլորտ են տարածում Ազգային ժողովում, տեսախցիկներով բոլորին հետևելու և հետապնդելու տպավորություն թողնում՝ այդ կերպ փորձելով ցույց տալ իրենց իշխանական կարողությունները։
Իրականում սա հենց «Քաղաքացիական պայմանագրի» վախի դրսևորումն է։ Հայաստանի բոլոր իշխանությունների մեջ ամենավախկոտը հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն է, որն էլ նույնիսկ հարցեր պարզելու համար ընդդիմության վրա հարձակվում է ոհմակով։
Տեսախցիկների ավելացմանը զուգահեռ ընդդդիմությունը նաև մտավախություն ունի, որ գաղտնի տեսախցիկներ է նաև տեղադրվել իրենց սենյակներում, ուստի կարևոր քննարկումներ անելիս աշխատում են դուրս գալ խորհրդարանի տարածքից։
Մանե Սարիբեկյան