Լոռու մարզում ՀՀ ԶՈւ ինքնաթիռներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել․ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է Լոռու մարզում ուսումնամարզական թռիչքների իրականացման լուրը։
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների` ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում մի շարք օգտատերեր գրառումներ են արել, որ Վանաձորում ուժեղ պայթյունի ձայն է լսվել։
Լոռու մարզպետի աշխատակազմը մանրամասներ է հայտնել՝ հորդորելով խուճապի չմատնվել և հայտնելով, որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք: