ՀԾԿՀ նախագահի ժամկետը լրանում է. քննարկումների արդյունքում թեկնածուի վերաբերյալ որոշում կկայացնենք. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյս տարի լրանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահների պաշտոնավարման ժամկետները: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք այդ պաշտոններում ընտրվել են 2019 թվականի ապրիլին: Գիտեք, որ հանձնաժողովների նախագահներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու իրավասությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ խորհրդակցության նպատակը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի գործունեության վերաբերյալ հաշվետվության ծանոթանալն է, որի հիման վրա ծավալված քննարկումների արդյունքներով որոշում կկայացվի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ»,-ասել է նա: