Դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի տվյալները հանել անցանկալի օտարերկրացիների բանկից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը․
«Այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների