Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը Նորվեգիայում երեք ոսկե մեդալ է նվաճել
ՍՊՈՐՏՆորվեգիայում կայացած «Հյուսիսափայլեր 2024» գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Բադալյանը երեք ոսկե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Աննա Բադալյանը ցույց է տվել բազմամարտում լավագույն արդյունքը, ինչպես նաև օղակով և մահակներով վարժություններում զբաղեցրել է առաջին տեղը՝ հայտնում են ֆեդերացիայից։