Անցորդները նորածին են հայտնաբերել խանութի մոտ պայուսակի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնում տղամարդն ու կինը խանութի մոտ ճանապարհի եզրին հայտնաբերել են պայուսակ, որտեղ լքված երեխա է եղել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Լոնդոնի արևելքում զույգը զբոսնելիս է եղել իրենց շան հետ, երբ գտել է սրբիչով փաթաթված մի պայուսակ, որտեղ նորածին աղջիկ է եղել: Բրիտանացիներն անմիջապես շտապ օգնություն և ոստիկանություն են կանչել, նրանք մտավախություն ունեին, որ երեխան կարող է հիպոթերմիայով տառապել, քանի որ դրսում ջերմաստիճանը զրոյից ցածր էր։
Մինչ շտապօգնության ծառայության ժամանումը, անցորդները տաքացրել են նորածնին, բժիշկները երեխային հոսպիտալացրել են, իսկ աղջկա մոտ վնասվածքներ կամ տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունը որոնում է երեխայի մորը։