Փաշինյան. Հանձնարարել եմ օրենսդրական մակարդակով զինվորականներին արգելել խաղադրույքներ կատարել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան պատճառները խորքային են, բայց մենք միջոցներ ենք ձեռնարկում։ Այս մասին հունվարի 17-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հանձնարարել եմ հասնել նրան, որ օրենսդրական մակարդակով զինծառայողներին արգելվի խաղադրույքներ անել։ Մենք պետք է ինստիտուցիոնալ որոշում կայացնենք»,- ասել է նա։
Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանում զինվորականներն այլևս ցածր աշխատավարձ չեն ստանում, նրանք բարձր աշխատավարձ են ստանում։
«Բանակում կան շարքայիններ, որոնք ամսական 620 հազար դրամից ավելի են ստանում»,- հավելել է նա։