«Գոյը» գոյությո՞ւն է ունենալու․ պատգամավորի հարցը՝ Անդրեասյանին
ՎԻԴԵՈՀարցս «Գոյ» թատրոնին մասին է, խորհրդարանում առիթ ենք ունեցել հանդիպել որոշ դերասանների հետ և իրենց հայտարարությունների ու ձեր նպատակների մեջ հակասություն եմ տեսնում։ «Գոյը» գոյությո՞ւն է ունենալու, թե՞ ինչ ա փոխվում։ Այս հարցը ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
«Մենք ունենք վերակազմակերպման պարզ գործընթաց։ «Գոյ» թատրոնը իր խաղացանկով, ստեղծագործական ազատությամբ գործում է Սունդուկյան թատրոնի հովանու ներքո, և սա այն պարզ ճշմարտությունն է, որը ներկայացնելուց հանդիպում ենք մանիպուլյացիաների։ Այս պահին ունենալու ենք մեկ միասնական ՊՈԱԿ, որի ներքո գործելու է «Գոյ» թատրոնը»,- նշեց Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում