Պատրաստ ենք եկեղեցու կողքին կանգնել և ցանկացած տեսակի պայքարում առաջամարտիկ լինել
ՎԻԴԵՈԵկել ենք մեր աջակցությունն ու պաշտպանությունը ցույց տալու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ցավոք, այսօր եկեղեցին հավատացյալների պաշտպանության կարիքն ունի այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայկական երազանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մկրտչյանը։
«Ստալինյան բռնաճնշումներից հետո եզակի դեպք է, երբ ամեն օր մենք ականատես ենք լինում հարձակումների և հարվածների, վերջինը Ամանորյա ուղերձի հայտնի չարաբաստիկ դեպքն էր, և դրանից հետո մենք չկարողացանք այլևս լռել։ Պատրաստ ենք եկեղեցու կողքին կանգնել և ցանկացած տեսակի պայքարում առաջամարտիկ լինել»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում