ԱԺ նիստը չկայացավ․ պատգամավորները նիստի չէին եկել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի նիստը դեռ չսկսած՝ վերջացավ․ պատգամավորների մի մասը չէր եկել նիստի, ինչի պատճառով քվորում չապահովվեց։
Նիստը վարող Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ քվորում չկա, պատգամավորներն ուշանում են, խնդրեց երկու րոպե սպասել և նորից քվեարկել, բայց էլի քվորում չապահովվեց։ Նա խնդրեց գոնե չորս ժամվա ընթացքում գալ քվեարկել, որ երեկոյան Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ քվորում լինի՝ կարողանան նիստ գումարել։