Հերթական ողբերգական դեպքը Երևանում. տղամարդը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել
Երեկ՝ հունվարի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Նոյ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հհազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շինհրապարակում՝ վերամբարձ կռունկի մոտ, հայտնաբերել են տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վերամբարձ կռունկը ապամոնտաժելիս մի քանի մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը
© https://shamshyan.com/hy/article/2024/01/17/1253906