Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որդու հուզիչ անակնկալը` Արամ MP3–ի 33–ամյակին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երգիչ Արամ MP3-ին այսօր տոնում է ծննդյան 33–ամյակը։ Երգիչը Tert.am Life–ի հետ զրույցում պատմեց, թե ինչ անակնկալ է ստացել և ինչպես է պատրաստվում տոնել տարեդարձը։

 «Երեկ կեսգիշերին աշխատանքային գործընթացը վերածվեց ծնունդի։ Ես, կինս, Իվետան և մեր ընկերները քննարկում էինք հետագա անելիքները, երբ 00։00 էր, նրանք շամպայնով շնորհավորեցին ինձ։ Դա տարեդարձիս փոքրիկ բացումն էր։ Արդեն առավոտյան` ժամը 7–ին, տղաս վազելով եկավ ինձ մոտ ու փոքրիկ բացիկ տվեց, որն ինքն էր պատրաստել ու իր ձեռագրով գրել. «Պապա ջան, ծնունդդ շնորհավոր։ Քեզ մաղթում եմ ուրախություն։ Ես քեզ շատ եմ սիրում, պապա»։ Առաջին էջում էլ կառատեիստ էր նկարել, քանի որ հիմա շատ հետաքրքրված է արևելյան մարտարվեստով»,– պատմեց Արամը։

 Երգիչն օրը սկսել է աշխատանքային։ Նա նշեց, որ այս ընթացքում շնորհավորական բազում խոսքեր ու մաղթանքներ է ստանում ընկերների, հարազատների կողմից, ինչպես նաև համացանցում` ֆեյսբուքում ու Instagram-ում են շնորհավորում իրեն, ինչ համար շատ շնորհակալ է։

 

Արամից հետաքրքրվեցինք, թե կինը` Աննան, ինչ է նվիրել. «Կինս առավոտյան շատ շուտ դուրս եկավ տանից։ Հասկացա, որ նա ինչ–որ բան է պատրաստում, բայց դեռ չգիտեմ` ինչ»։

Երգիչը նշեց, որ երեկոյան ընկերների և հարազատների հետ կհավաքվեն և մի բաժակ գինու շուրջ իրեն կմաղթեն առողջություն, երջանկություն և այլն։ «Այս տարի ավելի փոքր շրջապատում եմ նշելու։ Միգուցե, սխալվում եմ, քանի որ շատ անգամ օրս անակնկալ ընթացք է ստացել, բայց, իսկապես, այս տարի դրա ժամանակը չունեմ, մի քիչ զբաղված եմ»։

 

Արամի խոսքով` իր տարեդարձի օրը միշտ ինչ–որ բան է եղել, ու նա չի կարողացել հարազատների հետ հավաքվել ու տոնել օրը։ «Անցած տարի չնշեցի ծնունդս, քանի որ ապրիլյան պատերազմ էր։ Մեկ ուրիշ անգամ այդ օրը ինքնաթիռի մեջ եմ եղել կամ աշխատանքի բերումով այլ երկրում։ Մտածում էի, որ այս տարի էլ ինչ–որ բան կլինի, բայց մինչև այս պահն ամեն ինչ իր հունով է ընթանում։ Միգուցե, երեկոյան շրջադարձային բան լինի, չեմ բացառում։ 2001 թվականից ի վեր իմ ծննդյան օրվա հետ կապված տարբեր իրադարձություներ են եղել։ Դրա համար էլ չեմ զարմանա, որ երեկոյան ինչ–որ բան փոխվի»,– նշեց հոբելյարը։

 

Խոսելով ամենահիշվող անակնկալների մասին, Արամը պատմեց. «30–ամյակիս, երբ Ամստերդամում էի` «Եվրատեսիլի»–ի մրցույթին, կինս անակնկալ արեց և եկավ Ամստերդամ։ Այդ մասին չգիտեի։ Նա անակնկալ ձևով հայտնվեց մասսայի միջից։ Այդ օրը սկսեցին ինձ շնորհավորել օտարերկրացի տարբեր արտիստներ, լրագրողներ։ Ամեն բան մի քիչ այլ էր։ Հիշվող էր, երբ ինքնաթիռում նշեցի ծնունդս։ Եթե չեմ սխալվում Հնդկաստանից մեկնում էինք այլ երկիր, հայտարարեցին, որ ծնունդս է, ինքնաթիռում միայն օտարերկրացիներ էին, որոնք սկսեցին շնորհավորել ինձ ու նվեր տվեցին։ 2005–ին էլ ապրիլի 5–ին КВН–ի մրցույթային օրն էր, և մենք հաղթեցինք։ Շատ են օրիգինալ հիշողությունները»։

 

Արամն իր տարեդարձի օրն ասոցացնում է ծաղկած ծիրանենիների հետ, քանի որ ծիրանենին վառ հիշողություն է արթնացնում իր մեջ։ «Ինչպես երևանյան բոլոր բակերում, մեր շենքի մոտ էլ կա ծիրանի ծառ։ Հիշում եմ, որ ծննդյանս օրը իջնում էինք բակ և այնտեղ խորոված անում։  Մանղալի մոտ կար ծիրանի ծառ, որն ապրիլի 5–ին արդեն ծաղկած էր։ Հիշում եմ, որ բակի երեխաները հավաքվում էին, հայրս նրանց լավաշով փաթաթած խորոված էր տալիս։ Այդ ամեն ինչը կատարվում էր մեր բակում` ծիրանի ծառի տակ։ Դրա համար հիշվում է այդ ծիրանենին։ Երբ այսօր դուրս եկա ու տեսա` ծիրանի ծառը ծաղկած չէ, այնպիսի զգացողություն ունեցա, որ ծննդյանս օրը չէ։ Այս տարի կլիմայական փոփոխություններն առաջին անգամ ստիպեցին հավատալ, որ իմ տարեդարձի օրը ծիրանը կարող է չծաղկել»։

 

Արամն ինքն իրեն մաղթեց առողջություն։ «Ես ակտիվ կյանքով եմ զբաղվում և, երբեմն, չեմ հասցնում հետևել  առողջականիս։ Եթե 20 տարեկանում «Ուրախների և հնարամիտների» ակումբում խաղալիս գիշերները չէինք քնում, հիմա եկել է այնպիսի տարիք, որ չեմ կարող գիշերը չքնել ու մյուս օրը լավ զգալ ինձ։ Պետք  հետևել առողջությանը»,– եզրափակեց նա։

 

Մելինե Տոնոյան

Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»
Самое популярное