Քրեական հետախույզները 53-ամյա աշտարակցու տանը զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել
ԻՐԱՎՈՒՆՔՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 15-ին անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տան նկուղում պահում է 2018-ին Արցախից բերված զենք-զինամթերք և անձնական օգտագործման համար կանեփ տեսակի թմրամիջոց:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի նրա տանն ու հարակից օժանդակ շինություններում: Նկուղում հայտնաբերվել են ինքնաձիգի տարբեր տրամաչափի 866 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, լուսազդանշանային 6 փամփուշտ և 3 փաթեթ կանեփանման զանգված՝ ընդհանուր 122 գրամ քաշով:
Խուզարկությամբ ննջասենյակում հայտնաբերվել են ինքնաշեն կրակող սարք, լուսաձայնային 236 փամփուշտ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 35 փամփուշտ:
Աշտարակցի 53-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: