80-ից ավելի ինքնասպանության փորձ արած մարդը կրկին սպառնում է նետվել, փրկարարները բանակցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 15-ին, հերթական անգամ Արարատի մարզի բնակիչ, արդեն փրկարարների, փրկարար հոգեբանների, պարեկների, շտապօգնության բժիշկների «սիրելի» Խաժակը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրենց ցած նետել, գրում է Shamshyan-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ արդեն մեկ ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները բանակցում են նրա հետ, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։
Աղբյուրը հայտնում է, որ տղամարդը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, 80-ից ավելի անգամ նմանատիպ քայլի է դիմել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։