Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան և Ադրբեջան. Ղարաբաղյան տարածաշրջանի հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրախորհրդի պատոնաթերթ coe.int-ը գրում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն մարդու իրավունքների պաշտպանությանը խաղաղ բանակցություններում և հաստատեն մարդու իրավունքների ամուր երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար», - ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ով հրապարակել է իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-ից հոկտեմբերի 23-ը Հայաստան և Ադրբեջան, ներառյալ Ղարաբաղի տարածաշրջան, կայացրած  իր այցերից հետո: Նշենք, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ նման իրավապաշտպան առաքելություն է կարողացել այցելել Ղարաբաղի տարածաշրջան։

Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 101.000 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դրան նախորդել էին տարածաշրջանը հետագա լիակատար վերահսկողության տակ առնելու սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները, մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարաժամկետ խափանումները, որոնց բախվել էին ղարաբաղցի հայերը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման արդեյունքում: Հայաստանում հանձնակատարը զրուցել է ղարաբաղցի հայերի հետ, ովքեր լքել են երկիրը և գտնվում են իշխանությունների տրամադրած կացարաններում։ Ադրբեջանական Խանքենդի քաղաքում (ղարաբաղահայերն այն անվանում են Ստեփանակերտ), բնակչության հեռանալուց հետո հանձնակատարը տեսել է դատարկ փողոցներ, լքված տարածքներ և խաղաղ բնակչության ներկայության նշանների գրեթե իսպառ բացակայություն։ Ելնելով իր լսածից և տեսածից հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ղարաբաղի հայերը թողնվել են բախտի քմահաճույքին առանց որևէ կողմից անվտանգության կամ պաշտպանության հուսալի երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ ողջամիտ տարբերակն էր։

Ողջունելով Ղարաբաղի շրջանից ժամանող բոլոր կարիքավորներին տարրական առաջին օգնություն ցուցաբերելուն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած ղարաբաղցի հայերին, մասնավորապես խոցելի խմբերի ներկայացուցիչներին, պետք է երաշխավորվել մոտակա, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարային անհրաժեշտ աջակցություն: «Եվրախորհրդի անդամ երկրները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ֆինանսական աջակցություն տրամադրելուն, ապահովեն, որ տեղահանված մարդկանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն», - ավելացրել է հանձնակատարը:

Հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան վերջերս տեղահանված ղարաբաղցի հայերին պետք է հնարավորություն տրվի ապահով և արժանապատիվ վերադառնալ, նույնիսկ այն դեպքում, եթե դա այս պահին հիպոթետիկ է թվում, այդ թվում պետք է ճկուն լուծումներ գտնել, մասնավորապես նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի վերաբերյալ: Հնարավոր վերադարձի ակնկալիքով պետք է արագ գտնել ուղիներ, այդ թվում անվտանգության երաշխիքներ հաստատելով, որպեսզի ղարաբաղցի հայերը կարողանան ժամանակավորապես մուտք գործել իրենց տներ կամ սովորական բնակության վայրեր և այցելել գերեզմաններ, որտեղ թաղված են սիրելիները: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել ղարաբաղցի հայերի թողած ունեցվածքի պաշտպանությունը թալանից, գողությունից կամ բռնագրավումից։ Այն սակավաթիվ էթնիկ հայերը, ովքեր մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու լիարժեք իրավունքներից, ներառյալ ազատ տեղաշարժի իրավունքից:

Ողջունելով Ադրբեջանի կառավարության քայլերը նպաստելու ներքին տեղահանվածների վերադարձը Ղարաբաղի տարածաշրջան հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանվածները, ովքեր ցանկանում են դա անել, կկարողանան հնարավորինս արագ անվտանգ և արժանապատիվ վերադառնալ։  Եվ ընդհանրապես, հանձնակատարն ընդգծել է, որ երկարատև կոնֆլիկտի հետևանքով տեղահանված բոլոր անձինք իրավունք ունեն ապահով և արժանապատվորեն կամավոր վերադառնալ իրենց տները կամ սովորական բնակության վայրերն անկախ նրանից, թե նրանք ներքին, թե միջպետական տեղահանվածներ են: 

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին բոլոր մեղադրանքները պետք է արդյունավետ և անհապաղ հետաքննվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և եթե նրանք արդար, անկախ և անաչառ դատավարությունից հետո մեղավոր ճանաչվեն, պետք  է դատապարտվեն և պատժվեն: Դա ներառում է մեղադրանքները կապված Լաչինի միջանցքի շրջափակման, ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանման և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հանգամանքների հետ»,- ասել է հանձնակատարը և հավելել, որ դրան պետք է հասնել զոհակենտրոն մոտեցման միջոցով: Բացի այդ, անհրաժեշտ է համապարփակ մոտեցում մշակել անցյալի և մարդու իրավունքների լուրջ խախտումների նկատմամբ, որոնք եղել են ղարաբաղյան տարածաշրջանի հակամարտության համատեքստում:

Հանձնակատարի դիտարկումներում բարձրացված մարդու իրավունքների այլ հարցեր էլ ներառել են մարդկանց ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից պաշտպանելու անհրաժեշտությունը, կոնֆլիկտի հետ կապված կալանավորված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի պայմանները և ընտանիքների հետ շփման մակարդակը և ողջ տարածաշրջանում անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարևորությունը։ Ի վերջո, հանձնակատարը կոչ է արել երկու երկրների իշխանություններին պայքարել ատելության խոսքի դեմ և խթանել փոխըմբռնումն ու վստահությունը, ներառյալ քաղաքացիական հասարակությանը ներգրավելով մարդու իրավունքների պաշտպանությանը և հաշտեցման գործընթացին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное