Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին: Այս մասին Գավառ քաղաքում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով օրերս Ադրբեջանի նախագահի սպառնալիքներին:
«Առաջին պատճառն այն է, որ մենք մի քանի անգամ հրապարակային, արձանագրված պայմանավորվցել ենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, ինչպես նաեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է մի պարզ բան, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունըճանաչում են այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը եւ Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը: Ալմաթիի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ խորհրդային միությունը փլուզվեց, պետությունները իրենք իրենց տարաածքներով ձեռք են բերում անկախություն եւ ադմինիստրատիվ սահմանները խորհրդային պետությունների միջեւ եղած դառնում են պետական սահմաններ»,- ասաց նա:
Փաշինյանը հավելում է, որ սա նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ, այլ վերարտադրեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով: