«Չայնիի» ոլորանի սկզբնամասում Lexus-ը վթարի է ենթարկվել. մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում հունվարի 5-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, չմշակված ու բարձիթողի վիճակում գտնվող ճանապարհին հայտնվելով մերկասառույցի մեջ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշներին, շրջվել ու հայտնվել հանդիպակաց դիրքում:
Ինչպես դեխքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: