Մեկ օրում երկու երկրաշարժ՝ Դաղստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴաղստանի Նովոլակսկի շրջանում 3,4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԻՆ հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։
«ՌԴ ԳԱ Դաղստանի երկրաֆիզիկական ծառայությունը հաղորդագրություն է ստացել, որ ժամը 20:02-ին Նովոլակսկի շրջանում 10 կմ խորության վրա տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրի մակերևույթի ցնցումները զգացել են Խասավյուրտ քաղաքի և Խասավյուրտի շրջանի բնակիչները։ Փրկարար ծառայությունները ավերածությունների մասին տեղեկություն չեն ստացել։