ԱՄԷ–ից պատվիրակություն կժամանի Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2024 թվականի հունվարի 13-17-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջազգային խորհրդարանական միության փոխնախագահ, դոկտոր Ալի Ռաշիդ ԱԼ-ՆՈՒԱՅԻՄԻԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: