ՀՀ դեսպանը ՄՔԴ նախագահի հետ քննարկել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի կիրառման հարցերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունվարի 11-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վ․ Բիյագովը քաղաքավարության այցելություն ունեցով Միջազգային քրեական դատարան՝ հանդիպումներ ունենալով Դատարանի նախագահ Պ․ Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ, հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Զրուցակիցները շնորհավորեցին դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունեցին Հայաստանի անդամակցությունը Դատարանին։ Ընդգծվեց, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։