Հայերը ինչ որ վատ բանի հոտ են առել, երբ իմացել են, թե ո՞վ է հեռվից ժամանել Երևան. «Փաշինյանը միայն արցունքներ կթափի»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐDzen.ru-ն գրում է, որ Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ ավագ խորհրդական Լուի Բոնոն այցելել է Հայաստանի մայրաքաղաք։ Նա հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, և այդ ամենը չափազանց տհաճ էմոցիաներ է առաջացրել մի շարք հայերի մոտ։ Մամուլի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թեև, ըստ սոցցանցերի որոշ օգտատերերի, դա ոչ թե քննարկում է եղել, այլ գործողությունների ծրագրի ստացում:
«Այդ սորոսական Գրիգորյանը, հավանաբար, ամերիկացուց հերթական առաջադրանքը կստանա, երևի ասել են, որ ուրիշ ինչ որ բան հանձնեք Ադրբեջանին, և մենք ձեզ «անամպ» ապագա կապահովենք առանց Ռուսաստանի»,- գրել է մի օգտատեր։
Մյուս օգտատերերն էլ կարծում են, որ Միացյալ Նահանգներն ընդհանրապես չպետք է միջամտի տարածաշրջանային իրադարձություններին, քանի որ դրանք չափազանց հեռու են ԱՄՆ-ից. «Միացյալ Նահանգները նորից քիթը խոթում է ուրիշի գործերի մեջ։ Չե՞ն հասկանում, որ մենք առանց իրենց էլ կարող ենք գլուխ հանել։ Նրանց մնում է միայն կրակներ վառել, իսկ Փաշինյանը միայն արցունքներ կթափի»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը