2023-ին Ադրբեջանը մեծացրել է բնական գազի արտահանման ծավալը. գլխավոր սպառողը Եվրոպան է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2023 թվականին Ադրբեջանը 5,3%-ով ավելացրել է բնական գազի արտահանման ծավալը՝ ցուցանիշը հասցնելով 23 միլիարդ խորանարդ մետրի: Այս մասին հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:
Ըստ նրա՝ դրանից 11,8 մլրդ խմ արտահանվել է Եվրոպա, 9,5 մլրդ խմ՝ Թուրքիա, 2,5 մլրդ խմ՝ Վրաստան։