Վթար՝ Կոտայքում. բեռնատար ГАЗель-ը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, վիրավոր կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Արման Մ.-ն իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Փրկարարներն իրենց ավտոմեքենայով դարձի են բերել ավտոմեքենան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: