Ալիևը կրկին պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարդիկ և բեռներն Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մեկնաբանելով Հայաստանի հետ սահմանի բացման հարցը։
Նա նաև հավելել է, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա Ադրբեջանը մտադիր չէ որևէ այլ վայրում բացել Հայաստանի հետ սահմանը։
«Այսինքն՝ սրանից նրանք ավելի շատ վնաս կստանան, քան՝ օգուտ»,- ասել է Ալիևը։
Նյութի աղբյուր