Արագածի դպրոցի ցնցուղի ծորակ խառնիչն արժե մոտ 72,000 դրամ՝ ըստ գնման պայմանագրի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց մարզադահլիճի ցնցուղի ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72,000 դրամ։
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է armeps.am կայքից:
Նշենք, որ մատակարարը «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն է, պայմանագիրը կնքվել է 2022 թվականի ապրիլի 6-ին։
Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ, որը ներառում է Արմավիրի մարզի 5 դպրոց։ Նշենք, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր հենց այս դպրոցներ՝ ստուգելու հիմանորոգման աշխատանքները որակը:
Արագած համայնքի դպրոցում Փաշինյանը քանդեց ցնցուղը և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պարզելու համար, թե ինչ արժե ցնցուղը, և ինչ գումար է նախատեսված ըստ պայմանագրի: