Իրավապաշտպանները Նիդերլանդների փոխդեսպանին են ներկայացրել ՀՀ-ում քաղաքական հետապնդումների դեպքերը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄի խումբ իրավապաշտպաններ նամակներ էին հղել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին՝ մեր երկրում տեղ գտնող մարդու իրավունքների կոխպիտ խախտումների վերաբերյալ։ Նամակներին որոշ աարձագանքներ են ստացվել։ Այդ մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։
Այսօր ես և իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան պարոն Տիմեն Կաուվենարի հետ։ Պարոն փոխդեսպանին ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և այլ քաղաքական հալածյալների գործերը։
Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»,- սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպանը։