Ֆինլանդիան չի պատրաստվում բացել Ռուսաստանի սահմանին գտնվող անցակետերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին գտնվող անցակետերը չի բացի։
Տեղեկությունը հայտնում է MTV3 հեռուստաալիքը` հղում անելով Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենին։
Լրագրողը հարցրել է` Ֆինլանդիայի արևելյան սահմանը փակ կմնա՞, Ռանտանենը պատասխանել է. «Հենց այդպես էլ պետք է լիներ»:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի սահմանին միգրանտների հետ կապված իրադրությունը չի փոխվել։
«Վտանգ կա, որ Ռուսաստանը կշարունակի զբաղվել նման գործունեությամբ, եթե սահմանը բացվի»,– հավելել է նա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի վերջին Ֆինլանդիան խզեց ՌԴ-ի հետ սահմանային համագործակցության պայմանագիրը։