Բլինկենը ժամանել է Իսրայել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Իսրայել՝ երկրի ղեկավարության հետ հանդիպումների համար:
Ինչպես գրում է The Guardian-ը, Բլինկենին հավանաբար դժվար հանդիպումներ են սպասվում, քանի որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում կիրառվող մեթոդների առնչությամբ:
Բլինկենը Իսրայել է ժամանել երկուշաբթի ուշ երեկոյան՝ Սաուդյան Արաբիայից, որտեղ թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ բանակցություններ է անցկացրել Գազայի ապագայի վերաբերյալ:
Նա նշել է, որ արաբական աշխարհի առանցքային երկրները և Թուրքիան պայմանավորվել են սկսել Գազայի վերականգնման և կառավարման պլանավորումը, երբ ավարտվի Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-իի դեմ:
«Ես առաջ կմղեմ բացարձակ հրամայականը՝ ավելին անել խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար և ավելին անել՝ համոզվելու համար, որ մարդասիրական օգնությունը կհայտնվի նրանց ձեռքում, ովքեր դրա կարիքն ունեն», - ասել է Բլինկենը: