Բաքվի պերինատալ կենտրոնում հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվի Հանրապետական պերինատալ կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել, երեքը թունավորվել են ծխից։
Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է չորրորդ հարկում: Հրդեհն ընդգրկել է 35 կմ² տարածք, շենքի երրորդ և չորրորդ հարկերում գտնվող հիվանդներն ու անձնակազմը տարհանվել են։
Հրդեհի պատճառները պարզվում են։