Փաշինյանը նիստ է վարել, քննարկել են ՔՊ-ի զարգացման ռազմավարությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են կուսակցության Երևանի և Լոռու մարզի տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։
Մտքեր են փոխանակվել կուսակցության զարգացման ռազմավարության վերաբերյալ»։