Հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին․ Հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները կհանդիպեն․ Գրիգորյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին, «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական կողմի առաջարկներին։ Դրական դինամիկա կա, սակայն կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել»,- ասաց նա։
Գրիգորյանը նշեց նաև, թե դելիմիտացիայի հանձնաժողովները կհանդիպեն։
«Համաձայնություն կա, որ հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայկական կողմին բանավոր հավաստիացնում է, որ ընդունում է Հայաստանի առաջադրած սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն։
«Այս 4 սկզբունքների արձանագրումը նշանակում է միջանցքային տրամաբանության բացառում»,- վստահեցրեց Գրիգորյանը։