Թուրքիայում սնանկացած ու փակված ընկերությունների թիվը աճել է 44 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱվելի քան 24 հազար թուրքական ընկերություններ անցյալ տարի սնանկության վերաբերյալ հայց են ներկայացրել կամ փակվել են՝ պարտատերերին վճարելու անկարողության պատճառով։
Ekonomim պարբերականի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-նոյեմբերին փակվելու որոշում կայացրած ընկերությունների թիվը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 44%-ով։ Աայս ամենի պատճառը այդ երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակն է։
Սնանկության կամ փակման եզրին կանգնած ընկերությունների թիվն ավելանում է, դրանց շարքում են նաև խոշոր ու հայտնի ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալել շինարարության, էներգետիկայի ոլորտներում, կան նաև կահույքի և տեքստիլի, բժշկական սարքավորումների արտադրության բնագավառներում։