Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍԾՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի, Նաիրի Պետրոսյանին նշանակել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)»,- ասված է հրամանագրում։