Պաշտպանության նախարարության մոտ BMW-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Մհեր Մակարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Բագրևանդի փողոցում՝ ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով էլեկտրասյունը մասամբ թեքվել է, իսկ վրայի լույսը՝ կոտրվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։