Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ծնվել է 1734 երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ են եկել 1734 երեխա՝ 952 տղա, 782 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից, 2023 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 152 երեխա՝ 86 տղա, 66 աղջիկ։ 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 30 երեխա՝ Գավառի, 25 երեխա՝ Սեւանի, 19 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2023 թվականի վերջին ամսվա արդյունքների ամփոփումից հետո ստացվել է հետեւյալ պատկերը․ տարվա ընթացքում 1734 երեխաներից 843-ը լույս աշխարհ են եկել Մարտունու ծննդատանը, 316-ը ՝ Սեւանի, 309-ը՝ Գավառի, 205-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 61-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։