Բելգորոդի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, որոնցից 5-ը երեխաներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ԶՈՒ կողմից Բելգորոդի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, որոնցից 5-ը երեխաներ են: Այդ մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչիսլավ Գլադկովը։
Մահացել է 4 տարեկան աղջիկ, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Նշվում է, որ տուժածների ընդհանուր թիվը հասել է 109-ի, նրանցից 45-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում։