2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը 2024 թվականին նախագահելու է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Համապատասխան որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովում։
ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն՝ նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբուբենի կարգով։ 2023 թվականին նախագահել է Ռուսաստանը։ 2024 թվականի հունվարի 1-ից հերթը կհասնի Հայաստանին: