Ավտովթար Երևանում. «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց բախվել են Mercedes G, Mercedes S-Class և BMW մակնիշի ավտոմեքենաները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում՝ դեկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի դիմաց, բախվել են Mercedes G, Mercedes S-Class և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը առաջին բուժօգնություն է ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գ. Բաբայանն ու Ս. Հակոբյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։