Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ: «Իհարկե, ակնհայտորեն ոլորտը շատ էական նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար։ Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է՝ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, և ակնհայտորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է։

Կառավարությունը շահագրգռված է, որ այդ զարգացումները շարունակվեն, հեռահաղորդակցության ոլորտը շատ էական դերակատարում ունի թվայնացման գործընթացում, իհարկե, դա ավելի շատ միջգերատեսչական աշխատանք է, բայց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունի էական դերակատարում նաև այս ոլորտում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունն է համակարգում նաև ռազմաարդյունաբերության, հեռուստատեսության, ռադիոյի բնագավառները և հավելել, որ այս ընթացքում մեծ և էական աշխատանք է կատարվել:

«Կարծում եմ, որ մեր խնդիրներից մեկն է` ոլորտում ապահովել նախարարության գործունեության շարունակականությունը, բայց նաև նոր լիցք և մոտեցումներ են հարկավոր, իհարկե, հիմնվելով եղած լավագույն ավանդույթների վրա։ Համոզված եմ, որ հենց այդ մոտեցմամբ մեր նախարարները նաև կհամագործակցեն։ Հույս ունեմ՝ պարոն Խաչատրյանը կուտակած փորձը, խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցի պարոն Հայրապետյանին, և մենք կկարողանանք ծրագրերի բնականոն իրագործումը շարունակել, նոր ծրագրեր բերել և նոր հաջողություններ գրանցել»,- նշել է վարչապետը:

Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության և պաշտոնավարելու հնարավորության համար: «Վերջին երկու տարիները եղել են բուռն և կարելի է ասել ոլորտի համար հաջող, ինչի մասին վկայում են նաև այն ցուցանիշները, որոնք ունեցել ենք։ Բայց, իհարկե, նաև բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնք փորձել ենք այս ընթացքում լուծել։ ՏՏ ոլորտի համայնքի հետ վերջին հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, աշխատանքներն արդեն սկսվել են։ Հույս ունեմ, որ գործընկերները կշարունակեն և բոլոր խոստումները, որոնք համայնքին տվել ենք` ժամանակին և պատշաճ կերպով կկատարվեն։ Ես իմ կողմից պատրաստ եմ ցանկացած պահի հնարավորությունների չափով աջակցել»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը և Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ:

Իր հերթին, Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում որպես պատգամավոր և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն սերտորեն համագործակցել է ԲՏԱ նախարարության հետ: «Բարձր տեխնոլոգիաները պետք է լինեն տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայաստանը ցանկանում է տեխնոլոգիական աշխարհի քարտեզում իր ուրույն և առաջատար տեղն ունենալ: Հույս ունեմ, որ և գործադիրում, և օրենսդիրում ունեցած պաշտոնավարման փորձս կօգնի պատասխանատու պաշտոնում։ Մյուս կողմից նաև հույս ունեմ, որ նախարարության ողջ թիմը կհամախմբվի իմ շուրջ և մենք կկարողանանք աշխատանքի արդյունքում ստանալ անհրաժեշտ արդյունքը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:

Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, թույլ տվեք օգտվելով առիթից շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը, և բոլորիս մաղթել հաջողություն՝ 2024 թվականին մեր Կառավարության առաջ դրված խնդիրները լուծելու, այն է` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու գործում։ Իհարկե, սա միակ խնդիրը չէ, բայց կարծում եմ՝ դա մի ցուցանիշ է, որը միջինացված ցույց է տալիս, թե մենք ինչքանով ենք լավ աշխատել»:

The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеРоссия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукНа что указывают позорные цифры? «Паст»Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении уничтожают Церковь»: «Паст»Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»Ереван отверг заявления Баку о противоречии повестки Армения-ЕС мирному процессуСамвел Карапетян подвергается строжайшему политическому преследованию и незаконно содержится под стражей около 6 месяцев: адвокатСемён Багдасаров: Выбор Турции вместо России — опасная историческая слепотаСуд в США разрешил министерству юстиции обнародовать секретные стенограммы по делу ЭпштейнаПервопрестольный Эчмиадзин готов поддержать инициативы по изучению документов о Геноциде армян: Католикос Гарегин IIЭдуард Сперцян признан лучшим игроком РПЛ по индексу РУСТАТH&M и Стелла Маккартни возвращаются: блестки нулевых и экологичный гламурAFI назвал ленту продюсера Сева Оганяна одним из лучших фильмов годаЛатвия впервые выделит свыше €2 млрд на оборонные расходы в 2026 годуАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в Уфе«Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по КамбоджеВся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныПрезидент Индии угостила Путина вегетарианским ужиномМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака Хачатряна
Самое популярное