Երկրի ապագան դժգույն համարող ուկրաինացիների թիվը գրեթե քառապատկվել է․ Նոր սոցհարցման արդյունքներ են հրապարակվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայում հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրության արդյունքներով՝ երկրի ապագայի նկատմամբ հոռետեսական տրամադրությունների կտրուկ աճ է արձանագրվել։
Կիևի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետազոտության համաձայն՝ քաղաքացիների թիվը, որոնք համարում են, որ 10 տարվա մեջ Ուկրաինան «քայքայված տնտեսությամբ ու հսկայական արտագաղթ ունեցող երկրի է վերածվելու», այս տարվա ընթացքում 5-ից հասել է 19 %-ի։
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի արևմտյան հատվածում ապագայի նկատմամբ վատատեսորեն տրամադրվածները 16-19% են կազմում, իսկ արևելյան շրջաններում՝ մինչև 25%։ Ապագան անորոշ ու վատատեսական է գնահատել 18-29 տարեկան երիտասարդների 26 տոկոսը։