11 ամիսների դրությամբ 5 միլիոնից ավել մարդ է եկել Հայաստան․ Գնել Սանոսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական ավիաուղիներով 2023 թվականի 11 ամսվա ընթացքում 10 տոկոսով ավելի ուղևոր է տեղափոխվել, քան նախորդ տարի։
Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ՝ 11 ամսվա ընթացքում 5 մլն 44 հազար մարդ է եկել կամ մեկնել Հայաստանից։
«Ավիացիայի ոլորտում շատ բարձր ցուցանիշներ ունենք․ եթե նախորդ տարի ամեն չորրորդ ուղևորն է հայկական ավիաուղիներով տեղափոխվում, ապա հիմա ամեն երրորդն է։ Այդ թվի մեջ 34 տոկոսը տեղափոխել են հայկական ավիաուղիները, ինչը բացառիկ ցուցանիշ է»,- նշեց նա՝ հավելելով, որ նախորդ տարի ցուցանիշը եղել է 24 տոկոս։
ՏԿԵ նախարարի խոսքով՝ այս տարի գործարկվեց նաև Սյունիքի օդանավակայանը. եղել են դեպքեր, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ չվերթեր չեն իրականացվել։