Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023-ին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ներկա է գտնվել 2023 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Մարզաշխարհի հարգելի ներկայացուցիչներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս նախորդ տարում մեր արձանագրած սպորտային ցուցանիշների առիթով։ Այդ ցուցանիշները վստահություն են տալիս, որ այն քաղաքական որոշումները, որ մենք կայացնում ենք, առնվազն ճիշտ ընթացք ունեն։

Հիշում եք, երբ որոշում էինք կայացրել, որ պետք է մարզիկներին, ովքեր առաջին հաջողություններն են ունենում, կամ հաջողության առաջին նախանշաններն են ցույց տալիս, պետք է իրենց հաջողության ճանապարհին ուղեկցենք։ Այս առումով, հաճույքով եմ ուզում արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեից երկու մարզիկ ստանում են ամիսը մեկ միլիոն դրամ և ավելի աջակցություն, 24 մարզիկ ստանում են 500 հազար դրամ և ավելի աջակցություն, 64 մարզիկ ստանում են 100-ից 500 հազար դրամ ամենամսյա աջակցություն։

Սա շատ կարևոր է, ինչո՞ւ, որովհետև պիտի առավելագույնն անենք, որ մեր տաղանդավոր մարզիկները հնարավորություն ունենան կենտրոնանալ իրենց մարզական գործի վրա։ Այս առումով, որպեսզի պատանիներն այս կետին հասնեն, շատ էական է, որ լինեն մարզական ենթակառուցվածքներ։ Հաճույքով եմ արձանագրում, որ 2023 թվականի ընթացքում շահագործման ենք հանձնել 52 դպրոցական մարզադահլիճ, որոնք մեր մարզիկները նաև օգտագործում են մարզումների համար, ֆիզկուլտուրայի դասերի համար, և այդ 52 մարզադահլիճներից 24-ը կամ կառուցվել, կամ հիմնանորոգվել են առանձին վերցրած որպես մարզադահլիճ, ևս 28 դպրոցում ուղղակի դպրոցի ընդհանուր վերանորոգման, կամ կառուցման, կամ հիմնանորոգման շրջանակներում կառուցվել են նաև այս մարզադահլիճները։

Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է արձանագրել նաև այն դինամիկան, որ ունենք սպորտի ոլորտի ֆինանսավորման բնագավառում։ 2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը տարեկան բյուջեից ֆինանսավորվում էր 2 մլրդ 144 մլն դրամ։ 2023 թվականին սպորտի ոլորտի ֆինանսավորումը կազմել է 10 մլրդ 288 մլն դրամ։ Այսինքն` 2018-ի համեմատ 8 մլրդ 144 մլն դրամով կամ 479 տոկոսով ավելի։ Նաև ուրախությամբ եմ արձանագրում, որ այս տարի ավարտել ենք 7 մարզական օբյեկտներ, որոնք շահագործման են հանձնվել կառավարության, կամ Երևանի քաղաքապետարանի, կամ գործընկեր ֆեդերացիաների կողմից։ Մասնավորապես, Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցը, Դիլիջանի մասնավոր դպրոցը, երբ համայնքի և մասնավորի համագործակցությամբ վերջերս բացումը տեղի ունեցավ, Երևանի բադմինթոնի մարզադպրոցը, Կիլիկիայի հայտնի մարզադահլիճը։

Առաջիկա 10-15 օրերին Ջրառատում շահագործման կհանձնվի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը։ Այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից 3 մարզադպրոց է շահագործման հանձնվել. Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, Շենգավիթի համալիր մարզադպրոցը, Շենգավիթի կոխ ազգային ըմբշամարտի մարզադպրոցը։

Նաև 2024 թվականին ծրագրեր ունենք, և շինարարության տարբեր փուլերում կլինեն, մասնավորապես, Երևանում հեծանվային սպորտի, գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցները, Շիրակում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, Երևանում Օլիմպիական հերթափոխի քոլեջի վերակառուցում տեղի կունենա, Երևանում կսկսենք Օլիմպիական հերթափոխի քոլեջի բոքսի և ձյուդոյի մարզադահլիճի նախագծման աշխատանքները, Ալագյազ համայնքի համար Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները, Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի աշխատանքները, խաղային մարզաձևերի մարզադպրոցը Երևանում և Վայոց ձորում, Եղեգնաձորում և Բերդում մարզական կենտրոնների կառուցումը կձեռնարկենք, որը կլինի և ֆիթնես կենտրոն, և մարզադպրոց, և երեխաների, և մեծահասակների համար։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ նախատեսում ենք 4 ֆուտբոլային դպրոցների կամ ակադեմիաների ստեղծում Արտաշատում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, Իջևանում, Մարտունիում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կիրականացնի նաև 40 մարզադաշտերի շինարարություն Երևանում, Կոտայքում, Արմավիրում և Սյունիքում։ Ինչպես նաև դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կշարունակենք մեր աշխատանքները։ Նաև նախատեսվում են Շենգավիթի մենապայքարային ձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոցի հիմնանորոգման, վերակառուցման աշխատանքները, Աջափնյակի համալիր մարզադպրոցի, Նոր Նորքի Տորք Անգեղ մարզամշակութային համալիրի աշխատանքները։ Գիտեք նաև, որ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր կենտրոնի կառուցում է նախատեսվում։

Կարճ ասած, մենք մարզական ոլորտի մեծ ծրագրեր ենք իրականացնում նաև հետևյալ ըմբռնմամբ. այսօր կան այլ ենթակառուցվածքներ, որոնք նախագծային առումով ի սկզբանե նախատեսված չեն մարզական ոլորտում օգտագործման համար, բայց մենք շատ դեպքերում այդ օբյեկտներ այցելելով տեսնում ենք, որ այնտեղ հնարավոր է նաև որոշակի մարզաձևերի, խմբակների պարապմունքներ կազմակերպել։ Իմ հանձնարարականն է, որ այդ ուղղությամբ գնանք և նաև մասնավոր հատվածին վարձակալության տանք այդ տարածքները։ Ուրախ եմ, որ որոշակի հետաքրքրություն է առաջանում։

Մեծարգո պարոն նախագահ,
Հարգելի գործընկերներ,

Սպորտի բնագավառում շատ ասելիքներ ունենք և դա լավ է: Իհարկե համարում եմ, որ սպորտին պետք է վերաբերվենք որպես ռազմավարական ճյուղ և այդ ռազմավարությունը պետք երկու ուղղությամբ զարգանա: Ուղղություններից մեկը սպորտի մասսայականությունն է, որը մեր ռազմավարական նպատակներից մեկի հետ ուղիղ կապ ունի` առողջ ապրելակերպի քարոզչության սերմանումը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, մենք պետք է կարողանանք զարգացնել ոլորտն այնպես և այնքան, որ սպորտն ընկալենք որպես տնտեսության ճյուղ, որովհետև մեծ հաշվով սպորտը տնտեսության ճյուղ է և մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ տրամադրվենք:

Այսքան մարզական օբյեկտները գրագետ կառավարման անհրաժեշտություն ունեն, հենց մարզական օբյեկտների գրագետ կառավարումն արդեն տնտեսական խնդիր է: Բոլոր դեպքերում Կառավարությունը կապիտալ ներդրումներ է անում, որպեսզի այդ մարզական օբյեկտները, ինչպես տնտեսագետները սիրում են ասել, ավելացված արժեք ստեղծեն: Որովհետև զուգահեռ ստեղծվում են հյուրանոցային համալիրներ, ժամանցի կենտրոններ և այլն: Եվ մեր ընկալումն այն չպետք է լինի, որ սուբսիդավորման պրոցեսը պետք է շարունակվի, այդ մարզական օբյեկտները պետք է տնտեսական ճիշտ հենքի և բանաձևերի վրա դրվեն, որպեսզի դրանք էֆեկտիվ կառավարվեն: Ոչ թե արված ներդրումը ժամանակի մեջ մաշվի, այլ եղած ներդրումը նոր միջոցներ բերի և ապահովի ֆիզկուլտուրայի և սպորտի բնականոն զարգացումը:

Եվ իհարկե, այս ամենն անում ենք նաև մեր սիրելի մարզիկների հաջողություններից ոգևորված և հույս ունենք նաև, որ Կառավարության այսպիսի մոտեցումները նրանց մի փոքր լրացուցիչ ուժ կտա, որպեսզի նրանք մրցահարթակներում իրենց ավելի լավ զգան, ավելի վստահ զգան, վստահ լինելով, որ այն ինչ անում են, ոչ միային իրենց թիմի, ոչ միայն իրեն մարզական միջավայրի, ոչ միայն իրենց թաղամասի և քաղաքի համար է էական և ռազմավարական, այլ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման համար: Որովհետև մեծ սպորտն ինչ-որ առումով նաև պետական ինստիտուտ է, որովհետև իհարկե հաջողության դեպքում մարզիկները փառաբանվում են և դա նորմալ է, բայց եթե անկեղծ լինենք, ավելի շատ փառաբանվում է երկիրը, պետությունն իր պետական ատրիբուտներով: Նաև սա է պատճառը, որը ուզում ենք սպորտը շարունակաբար զգա Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը և սպորտի օրինակով ոգևորվեն նաև պատանիներն՝ առողջ ապրելակերպ որդեգրելու առումով:

Կարևոր է, որ նաև մեր կայացրած որոշումներն ենք ձևափոխում: Օրինակ, երբ հիմնեցինք խճուղային հեծանվավազքի վարչապետի գավաթը, երկու տարի անցկացրել ենք այն և դժգոհ չենք այդ մրցաշարից, հետո նաև ժամանակի հովերը հաշվի առնելով, մտածեցինք, որ լավ կլինի դպրոցականների շրջանում հեծանիվ վարելու մշակույթն ավելի մասսայական դարձնել: Որոշեցինք հանրապետության բոլոր դպրոցների տարբեր տարիքային խմբերի համար ձեռք բերել չորսական հեծանիվ և հեծանվավազքի վարչապետի գավաթի մրցաշարը դարձնել թիմային:

Հարգելի մարզիկներ,
Հարգելի մարզիչներ,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել 2023 թվականին ձեր գործադրած ջանքերի համար, մենք ձեզ շնորհակալ ենք և այն ինչ անում ենք՝ չենք համարում, որ անում ենք բավարար: Հաստատ դուք ավելիին եք արժանի, բայց կարծում եմ, ինչ արվում է՝ վատ չէ և հույս ունեմ, որ ներքուստ ձեզ գնահատված եք զգում: Այս ծրագրերը, այս մոտեցումները նաև ձեզ վստահություն են տալիս, թե ինչքան կարևոր եք դուք, ձեր գործը Հայաստանի Հանրապետության համար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ամփոփելով մարզական տարին՝ նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր տարիքային խմբերի մարզիկ-մարզուհիներն Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում, Ֆրանկոֆոնիայի և ԱՊՀ խաղերում 2023 թվականին, ընդհանուր առմամբ, նվաճել են ռեկորդային 445 մեդալ, այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե, 193 բրոնզե: Այս ցուցանիշը 2022 թվականի համեմատ ավելի է 44,9 տոկոսով: Նախորդ տարի մեդալների թիվը կազմել էր 307:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պարգևները հանձնել է 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, 2023 թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանին, 2023 թ. սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին, 2023 թ. ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանին, 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանին, 2023 թ. ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին:

Հարգելի պատճառներով միջոցառմանը ներկա չեն գտնվել 2023 թ. ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը և 2023 թ. բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Մրցանակները կհանձնվեն ավելի ուշ:

  
Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное