Նամակներով սպառնացել են զոհերին ինտիմ տեսանյութեր ուղարկել նրանց ընտանիքի անդամներին և ընկերներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Կասպերսկու լաբորատորիան» հայտնաբերել է հարյուրավոր խարդախ նամակների տարածման դեպքեր։
Նամակներով սպառնացել են զոհերին ինտիմ տեսանյութեր ուղարկել նրանց ընտանիքի անդամներին և ընկերներին:
Փորձագետները նշել են, որ նորամուծությունը ստացողների գաղտնի տեղեկատվության օգտագործումն է՝ անուններ, հեռախոսահամարներ, հարկային նույնականացման համարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ և այլ տեղեկություններ։ Տեղեկությունները ձեռք են բերվել տարբեր տվյալների բազաներից, որոնք արտահոսել են:
«Կասպերսկի լաբորատորիայի» էլփոստի սպառնալիքների պաշտպանության խմբի ղեկավար Անդրեյ Կովտունը «Վեդոմոստի» թերթին պատմել է խարդախության նոր սխեմայի մասին:
Հնարավոր զոհերին ուղղված նամակներում խաբեբաները զգուշացնում են, որ իրենց սարքը կոտրել են և որպես հաստատում տրամադրել-տրամադրում են գաղտնի տեղեկատվություն: Նրանք պնդում են, որ հասանելիություն են ստացել սարքի տեսախցիկին և խոսափողին և կարող են տեսագրել, էկրանին ձայնագրել և դիտել այն կայքերը, որոնց այցելել է տվյալ անձը:
Խարդախները սպառնացել են ինտիմ նյութեր ուղարկել զոհերին: Սակայն տեսանյութն ինքնին նամակում չկա։ Որպես փրկագին, հարձակվողները պահանջում են 700 դոլար բիթքոյնով 48 ժամվա ընթացքում:
«Ջետ Ինֆոսիստեմա»-ի խարդախության դեմ պայքարի բաժնի ղեկավար Ալեքսեյ Սիզովը նշել է, որ ինտիմ տեսանյութերով շանտաժի հետ կապված սխեման գոյություն ունի բավականին երկար ժամանակ: Angara Security-ի ներկայացուցիչը նման նամակները անվանել է սպամ հաղորդագրություններին բնորոշ, որոնք զտվում են էլփոստի կարգավորումների միջոցով։