ՌԴ–ից Եվրոպա նավթի մատակարարումները չեն գերազանցի արտահանման 4-5 տոկոսը․ Նովակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, թե 2023 թվականի արդյունքներով Եվրոպա նավթի մատակարարումները չեն գերազանցի ՌԴ արտահանման ընդհանուր ծավալի 4-5 տոկոսը։
Ըստ նրա, ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հիմնական գործընկերներն են դարձել Հնդկաստանը, ինչպես նաև Չինաստանը, որի մասնաբաժինը հասել է մոտ 45-50 %։
«Նախկինում Հնդկաստան գրեթե մատակարարումներ չեն եղել։ Երկու տարվա ընթացքում Հնդկաստան մատակարարումների ընդհանուր բաժինը կազմել է մոտ 40 տոկոս»,- հավելել է նա։