Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Ցարսկոյե Սելոյում եւ իրար ձեռք սեղմել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ցարսկոյե Սելոյում էքսկուրսիայի ժամանակ միացել է ԱՊՀ մյուս երկրների գործընկերներին, որոնց թվում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսական լրատվամիջոցները տարածում են կարճ տեսանյութ, որտեղ սրահ մտնող առաջնորդները, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը սեղմում են այսօր Սանկտ Պետերբուրգ հասած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերի 26-ին մեկնարկել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփվելու ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներում էքսկուրսիայի ընթացքում:
Պավլովսկից հետո ԱՊՀ երկրների ղեկավարները գնացել են Ցարսկոյե Սելո, այնուհետև նրանց սպասում են Պետերգոֆում։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում։