Ծառը քամուց ընկել և վնասվել է տանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 25-ին, ժամը 09:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիտավան գյուղի 9-րդ փողոցի 1-ին փակուղում ծառը քամուց ընկել է տներից մեկի տանիքին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը քամուց ընկել և վնասվել է տան ազբեստյա տանիքը (մոտ 8 ք մ), արևային համակարգի ջրի խողովակը և խաղողի վազի երկաթյա կրող կոնստրուկցիան:
Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառի ճյուղերը։