Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 11.2%․ կառավարություն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸնթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.6%: Հայտնել է ՀՀ կառավարությունը։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
առևտրի շրջանառություն՝ 32.1%,
արդյունաբերություն՝ 23.8%,
շինարարություն՝ 11.4%,
ծառայություններ՝ 2.4%։
2023թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 48.2%-ով. արտահանումն աճել է 85.7%-ով, իսկ ներմուծումը՝ 25%-ով։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.5%-ով։