Բախվել են Opel-ն ու ՎԱԶ 2107-ը․ վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Մարագա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Լյովա Սուքիասյանի վարած Opel մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Էդգար Սահակյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 63-ամյա Սաթո Բաղդասարյանն ու 19-ամյա Նարեկ Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ճանապարհին տեղացած առատ ձյունն ու ճանապարհի մերկասառույցն է եղել։