Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱվարտվեց ՀՖՖ նախագահի ընտրության քվեարկությունը։ Քիչ առաջ ամփոփվեցին ընտրության արդյունքները։
Ընտրությանը մասնակցել է 23 անձ, կոմիտեն ազդարարեց, որ ընտրությունը վավեր է։ Քվեաթերթիկներից երկուսի կապակցությամբ խնդիր կար, նրանցից մեկը Արմեն Մելիքբեկյանի օգտին էր քվեարկած, մյուսը՝ Արաս Օզբիլիսի։ Բայց Մելիքբեկյանի ձայները, միևնույն է, ավելի շատ էին։
Մի քանի րոպե անց կոմիտեն որոշեց երկու քվեաթերթիկն էլ համարել վավեր։ Արդյունքում՝ Արաս Օզբիլիսը ստացավ երեք «կողմ» ձայն, իսկ Արմեն Մելիքբեկյանը՝ քսան «կողմ» ձայն։ Արդյունքում ՀՖՖ նախագահ վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։